-
11.11.2016|
23:48
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
-
11.11.2016|
23:47
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
-
11.11.2016|
16:52
ԱՄՆ-ը վերահաստատում է վճռական աջակցությունը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներին ու բարձր է գնահատում կողմերի հետ անսասան փոխգործակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով՝ ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը։
-
11.11.2016|
16:49
Մոսկվայում վատ եղանակային պայմաններն անհետևանք չեն մնացել Երևանի հետ օդային հաղորդակցության համար: «Զվարթնոց» օդանավակայանի կայքում ասվում է, որ ժամը 14:00-ի դրությամբ հետաձգվել է Մոսկվա-Երևան 3 չվերթ:
-
11.11.2016|
16:48
Արաբական Միացյալ Էմիրությունները ՀՀ-ի համար մեծ սպառման շուկա է՝ նոյեմբերի 10-ին նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
-
11.11.2016|
16:47
Հնագետներն Արցախում, Քարինտակ գյուղի մոտակայքի քարանձավում հայտնաբերել են մարդու 6,5 հազար տարեկան ազդոսկր:
-
11.11.2016|
16:45
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ՝ ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ:
-
11.11.2016|
16:44
«Ինձ համար պատիվ է հանդիպել Օբամայի հետ»,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: «Թրամփը և ես խոսել ենք տեղական և միջազգային քաղաքականության լայն ընդգրկուն հարցերի շուրջ»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
-
11.11.2016|
16:43
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
-
11.11.2016|
16:42
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից ևս 11,6 միլիարդ դոլար է պահանջել ահաբեկչության դեմ պայքարելու համար: Օբաման 5,8 միլիարդ դոլար է պահանջել «Անսասան վճռականություն» գործողության շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Աֆղանստանի զինված ուժերի օժանդակման համար: